Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ. հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա ուսումնամարզական թռիչքներ է իրականացնում

12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ. հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա ուսումնամարզական թռիչքներ է իրականացնում
13.07.2016 | 12:25

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ:


ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ